National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության,  Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ:

2019-2021 թթ. ընթացքում հրավիրվել է 15 նիստ, որից 5-ը հերթական, 10-ը՝ արտահերթ:

Հանձանաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություններ են տրվել 3 օրենքների, ԱԺ 4 հայտարարությունների նախագծերի եւ 14 միջազգային պայմանագրերի:

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից պետության դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Հանձնաժողովը երկուսուկես տարվա ընթացքում գործել է միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացման, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների կարգավորման ու համագործակցային մթնոլորտի ձեւավորման նպատակադրումով: